понедельник, 17 декабря 2012 г.

Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում




Գոթական արվեստը միջնադարյան արվեստի զարգացման հաջորդ աստիճանն Է՝ ռոմանականից հետո։ Դեռևս պայմանական անվանումը առաջարկել է Ռաֆայել Սանտին Այս ոճը Վերածննդի դարաշրջանի պատմաբանների պատկերացման մեջ բարբարոսության նույնանիշն Է: Ձևով կրոնական գոթական արվեստը կյանքի, բնության և մարդու հանդեպ ավելի զգայուն Է, քան ռոմանականը։ Այն իր մեջ ներառում է միջնադարյան գիտելիքների, բարդ և հակասական պատկերացումների ու ապրումների ամբողջությունը։ Ռոմանական և գոթական ոճերի մեջ դժվար Է ժամանակագրական սահման անցկացնել։ 13-րդ դարն հանդիսանում է ոոմանական ոճի ծաղկման ժամանակաշրջան, սակայն, միևնույն ժամանակ, 1130 թ.-ից երևան են գալիս նոր ձևեր, որոնք հանդիսանում են գոթական ոճի սկիզբը: Այս ոճն Արևմտյան Եվոոպայում իր բարձունքին է հասնում 13-14-րդ դարերում: Գոթական ոճը կարելի է բաժանել հետևյալ զարգացման փուլերի`
· Վաղ շրջանի գոթական ոճ/1130-ական թթ./
· Բարձր գոթիկա/13-14-րդ դարեր/
· Բոցավառ գոթիկա/15-րդ դարի վերջ-16-րդ դարի սկիզբ/
Տարբեր տարածաշրջաններում գոթական ոճն ունենում է տարբեր զարգացում: Սույն աշխատանքում ներկայացրել ենք Ֆրանսիայի գոթական նմուշները, որոնք մինչև օրս էլ ասոցացվում են <<Գոթիկա>> տերմինի հետ:

Ռեյմսի տաճարը
Ֆրանսիան համարվում է գոթական ոճի հայրենիքը, և առաջին նահանգը, որը հրաժարվեց ռոմանական ճարտարապետական ձևերից, հենց Իլ-դը-Ֆրանսն է: Ֆրանսիական գոթիկայի կոնստրուկցիաներն են համարվում կոնտրֆորսերն ու արկբուտանները, որոնք հենարանի դեր են կատարում և իրենց վրա են պահում սրածայր վերջավորությունների ծանրությունը: Կարևոր էր նաև կարկասի` կմախքի դերը: Ֆրանսիայում գոթական ոճի առաջին կառույցը Սեն-Մարտեն-դը-Շան եկեղեցին է /1130-1135/, որին էլ հաջորդում են հետագա շինությունները: 1147թ. Կառուցվում է Սեն-Պիեր-դը-Մոնմարտր եկեղեցին, որն հանդիսանում է վաղ գոթիկայի կարևոր ձեռքբերում: 1163թ. Ալեքսանդր 4-րդ Պապը դնում է Նոտր-Դամի հիմնաքարերը` չգիտակցելով նույնիսկ, որ կառուցվելիք տաճարը դառնալու է գոթիկայի խորհրդանիշը: Նույն այս վայրում է նաև Սեն-Ժուլիեն-լե-Պովր եկեղեցին` կառուցված Սենտ-Ժենեվևի աբբայության հիմքի վրա, որն այժմ մտնում է Հենրիխ 4-րդի քոլեջի տարածքի մեջ:
Իր մեծագույն թափն ու ոգեղենությունը գոթիկան ստանում է 13-րդ դարում` Լյուդովիկոս 14-րդի գահակա;ման օրոք: Այս ժամանակաշրջանում կառուցված եկեղեցիներից է Սենտ-Շապելը: Ճարտարապետը Պիեր դը Մոնրիեյն էր, ով մասնակցել է նաև Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին, կառուցել է նաև Սեն-Ժերմեն-դե-Պրե և Սեն-Մարտեն-դե-Շան եկեղեցիները
Շարտրի տաճարը
Գոթական ոճի կառույցները Ֆրանսիայում գրեթե ամենուրեք են: Այստեղ զբաղված էին Տիրամորը փառաբանող կոթողներ կառուցելով և հենց այսպես էլ սկսվում է Աստվածամոր տաճարների կառուցումը: Սրանցից Հայտնիներից են Ռեյմսի, Ամիենի և Շարտրի տաճարները: Առաջինը կառուցվել է Շարտրի տաճարը: Այն գտնվում է Փարիզից 90կմ դեպի արևմուտք և անվանվում է <<Ֆրանսիական Ակրոպոլիս>>: Սրան հաջորդում է Ռեյմսի Աստվածամոր տաճարը /12-րդ դ./, որը կառուցվել է նախկին գալլա-հռոմեական բաղնիքի ավերակների տեղում: Վերջնական շինարարությունից առաջ կառույցը ծառայել է որպես այլ շինություններ: Վերջնականապես 1211թ. մայիսի 6-ին արքեպիսկոպոս Ռեյմսը դնում է Աստվածամոր տաճարի հիմքը, որը կանգուն է մինչև այսօր:
Ամիենի տաճարը, որը նշված կառույցներից ամենաերիտասարդն է, կառուցվել է նախկին եկեղեցիների հիմքերի վրա: 1218թ. ռոմանական եկեղեցին կործանվում է կայծակից, իսկ արդեն ամբողջովին Ամիենի Աստվածամոր տաճարն օծվում է 1288թ.:
Ամիենի տաճարը
Մինչև մեր օրերն է հասել ազդեցիկ շինություն Կոնսիերժերին, որի ամբողջականությանը ճարտարապետները հասել են մանր դետալների կերտման շնորհիվ: Հաջորդ երկու դարերում ևս շարունակվում է գոթական տաճարների կառուցումը: Տեղի է ունենում հնի ու նորի համադրում, ինչի վառ օրինակներն են Սեն-Լորան, Սեն-Մեդար, Սեն-Ժերմեն-դե-Շարոն, Սեն-Նիկոլա-դե-Շան, Սեն-Ժերմեն լՕկսեռուա և Սեն-Սևերեն եկեղեցիները:
Այրվող գոթիկան լավագույնս արտահայտված է Շատլե հրապարակում գտնվող Սեն-Ժակ աշտարակը, որն ունի 52մ բարձրություն: Մինչ 16-րդ դար տևած գոթիկայից ազդվել են նաև հետագա կառույցներից շատերը, սակայն Ֆրանսիան` որպես գոթական ոճի կենտրոններից մեկը, այս դարաշրջաններն ընդգծում է հիմնականում 12-15-րդ դարերում կառուցված շինություններով: