пятница, 21 декабря 2012 г.

Դե եսիմ...-ի պատմությունը :)

Ահագին ժամանակ է, ինչ բլոգ ստեղծելու գաղափարը կար, սակայն լինելու էր անձնական, չէր ունենալու կոնկրետ ուղղվածություն, անվանումն էլ ի սկզբանե կար` <<Դե եսիմ...>>` անկախ բովանդակությունից:
Բլոգը բացելուց հետո տեղադրեցի վերջերս գրած ռեֆերատներն ու հոդվածները, սակայն միայն իմ աշխատանքները կլինեին և' անհետաքրքիր, և' ոչ արդյունավետ: Որոշվեց բլոգում տեղադրել ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանների հոդվածները, ռեֆերատներն ու ուսումնասիրությունները: Սկսվեց նյութեր հավաքելու դաժան, բայց հետաքրքիր գործընթացը_:D
   Բլոգի ձևաչափը գնալով փոփոխվեց: Հոդվածներ որոշեցինք չտեղադրել` բլոգի եզակիությունն ընդծելու համար_:) Միայն կերպարվեստի ոլորտն էլ աստիճանաբար ընդլայնվեց` իր կողքին ունենալով նաև գրականության, թատրոնի, երաժշտության բաժինները: Մի խոսքով, բլոգը փոխվեց, նույնը մնաց միայն անվանումը, ինչն ընտրված էր դեռ նախքան ստեղծվելը: <<Դե եսիմ>>-ը այս պարագայում ոչ թե առանձնացնում, այլ ամբողջացնում է բոլոր բաժինները, այն ոչ թե ունի վերացական իմաստ, այլ ընտրված է միտումնավոր` հազարավոր այլ անվանումների փոխարեն: Եվ այն, որ բլոգի բավականին լուրջ նյութերը առաջին հայացքից ասոցացվում եմ ոչ այնքան լուրջ վերնագրի հետ, երկրորդ հայացքից միանգամից հերքվում է_:D Ռեֆերատների ու արվեստի վերաբերյալ նյութերի այս բլոգը շատերի համար առանձնահատուկ է հենց իր անվանումով: Միայն անվանումը տարածմանը շատ օգնեց: Դե եսիմ` այսինքն մի քիչ ամեն ինչից, թեմաներն այնքան շատ են ու բազմազան, որ ընդհանրացնող ավելի հարմար ու երիտասարդական խորագիր գտնել չկարողացանք:-)
 Բլոգի արագ տարածումն ապահովելու համար անմիջապես բացվեց համանուն ֆեյսբուքյան էջը, ինչի շնորհիվ բլոգի օրական դիտումները կրկնապատկվեցին ու անգամ քառապատկվեցին: <<Նորածին>> բլոգն արդեն մեկ ամսեկան է, ունի մոտ 3000 դիտում ոչ միայն Հայստանից, այլև այլ երկրներից: Ցանկացած դիտում ի սրտե ուրախացնում է ու է'լ ավելի պարտավորեցնում: Իսկ Էջի ցանկացած նոր անդամ արդեն իսկ իր ներկայությամբ օգուտ է բերում նոր ուսանողական <<արվեստային>> բլոգին: Էջում ամեն օր տեղադրվում են  նոր նյութեր` մարդկանց բլոգի աշխատանքին տեղյակ պահելու համար: Բլոգում ցանկացած նյութ այլ կայքերից տեղադրվում է հղումով: Ուսանողների ռեֆերատները մշակված են հիմնականում արվեստի գրքերից, մասամբ նաև համացանցից: Բլոգի հիմնական նպատակն է ռեֆերատներով օգնել արվեստի բուհերում սովորող ուսանողներին, նաև հանրությանը ներկայացնել արվեստի տարբեր ոլորտների նյութեր:
    Բլոգը համագործակցում է տարբեր կայքերի հետ: Հուսով եմ` այն շուտով ավելի լայն շրջանակներ կընդգրկի  ու կօգնի շատ ուսանողների` մեր նախնական ու գլխավոր նպատակի համաձայն:

     Բլոգն այժմ ունի հետևյալ բաժինները`  
                                                                                         Ամեն ինչ արվեստի մասին
                                                                                         Ռեֆերատներ
                                                                                         Հոդվածներ
                                                                                         Գրականություն
                                                                                         Թանգարաններ, պատկերասրահներ
                                                                                         Փիլիսոփայություն
                                                                                         Մեծ բեմ
                                                                                         Հայտնի անհայտներ
                                                                                         Բիենալե 2012
                                                                                         Ճարտարապետություն
                                                                                         Ամբոջական գրվածքներ
                                                                                         Ուսումնասիրություններ

                                                                                                                                                                                                                                                                                           Խմբագրի կողմից
                                                                                                                                                                                                                                                                                                                         10.12.12

<<Դե եսիմ>>-ն արդեն 3 ամսեկան է_:) Այս կարճ ժամանակահատվածում բլոգը հասցրեց մեծ տարածում գտնել: Ընդամենը 90 օրերի ընթացքում այն ունի 7000-ի շեմին մոտեցող դիտումների թիվ, ինչն ուրախացնում է ինձ: Եթե   ծիծաղելի ու հետաքրքրաշարժ նկարները գրավում են ցանկացած մարդու ուշադրություն, հետևաբար և անմիջապես հավաքում են թվով շատ like-եր, ապա արվեստը գրավում է միայն արվեստասեր, արվեստով հետաքրքրվող մարդկանց, և արդեն իսկ ուրախալի է էջի օգտատերերի քանակը: Բլոգում ամեն օր տեղադրվում է նոր նյութ, նույնիսկ օրական 2-3 ռեֆերատ կամ հոդված: Հրապարակված նյութերի թիվն անցել է 100-ի սահմանը:
     Այս ամիս <<Դե եսիմ>>-ի ընթերցողների համար հայտնություն էին <<...իզմեր>> և <<Մի նկարի պատմություն>> բաժինները, որոնց նյութերը պատրաստում կամ այլ լեզուներից թարգմանում են ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժնի ուսանողները /Նաիրա Աբրահամյան, Լիլիթ Գալոյան, Բելլա Ասլանյան, Վարդուհի Կարապետյան, Գոհար Նավասարդյան, Սեդա Դոյդոյան, Հայկուհի և Օհաննա Էլոյաններ, Լիլիթ Բեգոյան/: 
Հատուկ շնորհակալություն ցանկացած ընթերցողից....:))Ուրախ ենք, որ մեզ հետ եք...
 
     Ավելացել են հետևյալ բաժինները`                 Մի նկարի պատմություն
                                                                                   ...իզմեր 

                                                                                                                                                     10.02.13