суббота, 22 декабря 2012 г.

«Երբ ես ինձ սիրեցի…»

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանն ընդդեմ: Հիմա ես գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՔ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները` չնայած նրան, որ գիտեք, որ ճիշտ ժամանակ չեք ընտրել և նա դեռ պատրաստ չէ դրան, և չնայած նրան, որ այդ մարդը դուք ինքներդ եք: Հիմա ես դա կոչում եմ ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ուրիշ կյանք փափագել և ես զարմանքով նկատեցի, որ ինձ շրջապատող ամեն ինչ նպաստում էր իմ աճին: Հիմա ես դա կոչում եմ  ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում ճիշտ ժամանակին, և ամեն ինչ տեղի է ունենում ամենաճիշտ պահին: Այդ իսկ պատճառով ես կարող եմ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Երբ ես ինձ սիրեցի, ես վերջ տվեցի սեփական ժամանակս գողանալուն և դադարեցի ապագայի համար մեծ պլաններ կազմել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն և հաճույք է պատճառում, այն, ինչ ես սիրում եմ անել և ինչը ստիպում է իմ սրտին ժպտալ: Ես անում եմ դրանք իմ ուրույն ձևով և իմ ուրույն ռիթմով: Հիմա ես դա կոչում եմ  ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր՝ ուտելիքից, մարդկանցից, իրերից,  իրավիճակներից և  այն ամենից, ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում էր ինձ ինքս ինձնից: Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ: Հիմա ես գիտեմ` դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
Երբ ես սկսեցի ինձ սիրել, ես վերջ տվեցի միշտ ճիշտ լինելու սովորությանս: Այդ պահից սկսած` ես ավելի քիչ էի սխալվում: Հիմա ես բացահայտել եմ` դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել  անցյալով և  անհանգստանալ ապագայի մասին: Հիմա ես ապրում եմ յուրաքանչյուր օրը և կոչում եմ դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ սեփական մտքերը կարող են ինձ անհանգստացնել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Բայց ես կապեցի այն իմ սրտի հետ. միտքս դարձավ արժեքավոր դաշնակից: Հիմա ես կոչում եմ այդ կապը ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:
Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, առճակատումներից կամ այլ մարդկանց կամ ինքներս մեզ հետ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Հիմա ես գիտեմ` դա  ԿՅԱՆՔՆ  է: