вторник, 18 декабря 2012 г.

Ամեն ինչ Միքելանջելոյի մասին

Մարդ, ով հաճախ օր ու գիշեր տքնում էր մի ստեղծագործության վրա. հաճախ զոհաբերելով հիգիենան և, «ձեռքի հետ էլ», առողջությունը՝ նա մարմարից կռել և ընդամենը իր երկու ձեռքերի օգնությամբ նկարել է աշխարհի ամենահրաշագեղ ստեղծագործություններից որոշները:
Միքելանջելո Բուոնարոտին ծնվել է «ցածր ռանգի» ազնվականների ընտանիքում: Ի սկզբանե ընտանիքը տառապել է մոր վատառողջության պատճառով: Ի վիճակի չլինելով խնամել նրան՝ Բուոնարոտի ընտանիքի զավակները շուտով խնամքի տրվեցին իրենց ազգականներից շատերին: Միքելանջելոյին հանձնել էին քարտաշների մի ընտանիքի, ինչի հետևանքով էլ հիմք դրվեց նրա նշանավոր կարիերային: Մինչ 10 տարին լրանալը Միքելանջելոն արդեն հստակորեն գիտեր ինչ է ասել՝ լավ կտրված մարմարի կտոր, ինչպես նաև ինչպես այն նախապատրաստել քանդակման: Այդ փոքր տարիքից նա արդեն «մոտիկից էր ճանաչում» այն նյութը, որն իրեն հետագայում վերածննդյան գերաստղ էր դարձնելու:
Նրա հայրը հեռվից հոգ տանելով իր զավակների մասին՝ ուրախ էր տեսնել՝ ինչպես էր Միքելանջելոն դառնում գրագետ, և ինչպես ժամանակի շատ ազնվականներ, նա էլ արվեստը համարում էր ոչ ավել, քան առևտուր, ուստի նա պնդում էր, որ Միքելանջելոն սովորեր լատիներեն, մաթեմատիկա և դասական հեղինակներին՝ Բուոնառոտի ազնվականների հետզհետե ավելի քիչ լսվող ազգանունն ավելի լսելի դարձնելու հեռանկարներով: Բայց համառ տղան այլ գաղափարներ ուներ: Նա հրաժարվեց դասերից և փոխարենը դարձավ արվեստի ուսանող՝ վեցը տարի ուսանելով: 13 տարեկանում նա գերազանցեց իր ուսուցչին և գնաց մասնագիտական կրթություն ձեռք բերելու՝ որպես Դոմենիկո Գհիրլանդէոյի ուսանող, ում մոտ նա ուսանեց մեկ տարի՝ սովորելով որմնանկարի կերպարվեստը:

Տարածվում են ասեկոսներ երիտասարդ տղայի տաղանդի մասին, և նա հրավիրվում է Լորենցո դե Մեդիչիի՝ Ֆլորենցիայի Հանրապետության իշխանի և արվեստների հանրահայտ հովանավորի արքունիք: Լորենցոն ուներ դպրոց հատուկ հեռանկարային երիտասարդ արվեստագետների (արտիստների) համար՝ նրանց տալով սովորելու, փորձարկելու և ծաղկելու հնարավորություններ…
Շարունակելով իր առաջընթացը՝ նա ցանկանում էր արարել մարդկային կերպարներ՝ ինչքան որ հնարավոր էր կյանքին ու իրականությանը մոտ: Այդ նպատակին հասնելու համար նա չէր բավարարվում մարդու միայն արտաքինի զննմամբ, այլև՝ ներքինի, նույնիսկ ապօրինի համագործակցելով հոգևորականների հետ…
Սիքստինյան Կապելլայից հատված
1496թ. Միքելանջելոն առաջին անգամ ճանապարհորդեց դեպի Հռոմ՝ արվեստի աշխարհի կենտրոն: Բացի իր ժամանակակիցների և դասական քանդակագործությունն ուսումնասիրելու հնարավորությունից, նրան հնարավորություն ընձեռվեց նաև առաջին անգամ լուրջ առաջադրանք ստանալ, և իր ժամանելուց մեկ ամիս անց մի հռոմեացի ազնվական նրան հանձնարարեց կերտել Բաքոսի արձանը: Տպավորված լինելով այս ստեղծագործությամբ՝ Մայր Աթոռի (Վատիկանի) ֆրանսիայի դեսպանը հանձնարարեց նրան կերտել դրամատիզմով լի արձան իր մահակոթողի համար:
մեկ այլ հատված Կապելլայից

Արդյունքը հանդիսացավ Պիետան՝ իր ձեռքերում վախեցնելու չափ իրականակերպ Հիսուսին ամփոփած Կույս Մարիամի ներկայացումը:  Պիետան այնքան լիավարտ էր, որ քչերն էին հավատում, որ դա կարող է լինել մի քսանամյա երիտասարդի ստեղծագործություն: Երբ Միքելանջելոն լսեց, թե ինչպես են երկու անհատ դա ներկայացնում որպես մեկ այլ արտիստի ստեղծագործություն, նա կատաղեց:  Գիշերվա կեսին նա ներխուժեց եկեղեցի և իր անունը կոպտորեն քերթեց Մարիամի կրծքի վրա՝ ի ցույց ամբողջ աշխարհին: Միջադեպը տիպիկ էր Միքելանջելոյի բնավորության համար: Երիտասարդ տարիքից սկսած նրան կոչում էին «բարդ», «կամակոր» և «մոլեռանդ»:
Պիետա
Երբ Միքելանջելոն պատանուց վերաճեց հասուն տղամարդու, իր ամբողջ կյանքը կենտրոնացավ իր աշխատանքների շուրջ այն աստիճանի, որ նա հաճախ ամիսներով չէր լվացվում և օրերով հաց չէր ուտում:
Գայթակղում


«Մահացող ստրուկը»՝ Հուլիոս Բ-ի դամբարանի համար

Տեղացի բրդավաճառների համքարությունը որոշեց պատվիրել արձանների շարք՝ խորհրդանշելու համար Ֆլորենցիայի զորությունը: Արձաններից մեկն արդեն սկսվել էր կերտվել և լքվել մի տեղացի արվեստագետի կողմից:  Մարմարի բեկորն արդեն քսան տարեկան էր, երբ առաջին փորձն էր արվել, ևս քսան տարի դրան չէին դիպել դրանից հետո: Միայն Միքելանջելոն էր, որ կարող էր այդ աղքատիկ քսանամյա քարը վերածել գլուխգործոցի: Նրան հանձնարարեցին դա անել, և նա ուրախությամբ ընդունեց պատվերը:
Արդյունքը եղավ շատ ավելի լավը, քան ֆլորենցիայում ցանկացած ոք կարող էր ակնկալել: Հինգ մետր բարձրությամբ՝ արձանը տղամարդկային մարմնին անաղարտ ձոներգ էր, կատարյալ՝ բոլոր առումներով: Բամբասանքներ էին պտտվում, որ արձանն իրականում Միքելանջելոյի բնորդներից մեկի պատկերն էր՝ Դավիթ անունով, և որ Աստվածաշնչյան վկայակոչությունն արվել էր թաքցնելու համար գեղեցիկ կերպարի ծագման իրական պատմությունը: Այնուամենայնիվ, սա երբեք չի ապացուցվել որպես փաստ:


Դավիթ
Ասում են՝ բնության կողմից արտաքնապես ոչ շռայլորեն պարգևատրված Միքելանջելոն մեծ նախանձով էր լցված իր գեղեցկությամբ հայտնի Դա Վինչիի նկատմամբ, նա նաև չէր սիրում Դա Վինչիին, որովհետև վերջինիս գրեթե ամեն ինչ հեշտությամբ էր տրվում, այնինչ ինքը՝ Միքելանջելոն, ստիպված էր այդ նույն բաներին հասնել մեծ տառապանքների և ծանր աշխատանքի միջոցով (այնուամենայնիվ, վերջին տեսակետը կարող է լինել սուբյեկտիվ, նույնիսկ հնարավոր է՝ մեր ժամանակակիցների վերլուծության արդյունք): Նրանց մեջ կար նաև բնավորությունների տարբերություն. Միքելանջելոն կրքոտ էր, հաճախ էր տրվում երկրային վայելքների, իսկ Դա Վինչին՝ ոչ: Նրանց փոխհարաբերությունների վրա դրական ազդեցություն չթողեց նաև Դա Վինչիի որոշումը՝ Դավթի արձանը տեղադրել ոչ թե մայր տաճարում, ինչպես որ նախատեսված էր, այլ, «մարմարի վատ որակի պատճառով»՝ քաղաքից դուրս:

Հռոմի Պապ Հուլիոս IIը նրան կանչեց Հռոմ՝ ստեղծելու քանդակներ իր շիրիմը զարդարելու համար: Սակայն ֆինանսավորումը շուտով ավարտվեց: Հուլիոս IIը մտածեց՝ քանի դեռ երիտասարդ քանդակագործը «քաղաքում էր», նրան կարող էր հանձնարարվել Սիստինյան Կապելլան նկարազարդելու գործը: Իմանալով, որ Միքելանջելոն մասնագիտացված էր քանդակների ոլորտում, և ոչ թե՝ նկարելու, Հռոմում նրա հակառակորդները Հռոմի Պապին դրդեցին նրան այդ աշխատանքն անհապաղ հանձնարարելուն՝ հուսալով, որ Միքելանջելոյի հեղինակությունը կոտնահարվեր տգեղ աշխատանքով: Միքելանջելոն սկզբում մերժեց առաջարկը, սակայն Հուլիոս IIը համոզված էր՝ Միքելանջելոն տվյալ աշխատանքը կատարելու համար ամենահամապատասխանն էր: Իմանալով, որ իր թշնամիներն իր ետևում են, դանակները ձեռքներին, Միքելանջելոն ռիսկի դիմեց և Պապից խնդրեց «carte blanche»: Հուլիոս IIը համաձայնեց և Միքելանջելոն սկսեց ծրագրել պատմության մեջ գրանցված ամենաաշխատատար ներսակողմային (ինտերիերին առնչվող) դիզայնի աշխատանքը:
Սիքստինյան մատուռ
Նա սկսեց գործը՝ արվեստագետների մի խմբի հետ: Այնուամենայնիվ, գործը հարթ ձևով չէր, որ առաջ էր ընթանում: Քիչ անց՝ նա բացթող արեց իր խմբին և աշխատում էր միայնակ՝ պահելով միայն մի օգնական: Հինգ տարի շարունակ, երկրի մակերեսից 20մ բարձրության վրա, նա, պառկած լինելով մեջքի վրա, զօր ու գիշեր նկարում էր որմնանկարներ՝ իր դեմքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա միայն: Այդ գործը նրան սահմանափակեց՝ ստեղծագործելու, էմոցիոնալ և ֆիզիկական առումներով: Իմանալով, որ վերջնական տեսքը կշլացներ աշխարհին՝ նա համառորեն թաքցնում էր իր աշխատանքը օտար աչքերից՝ թույլ տալով, որ միայն Պապն այն հետաքննի: Երբ առաստաղը դարձավ հանրությանը բաց, ոչ ոք չէր հավատում, որ դա միայն մի մարդու գործ է: Շատերը կարծում էին՝ Աստծո ձեռքն էր իրական արարիչը: Այսօր ամսական 50 միլիոն այցելու է հավաքվում այդտեղ: Այսօր մարդկային պատմության մեջ այն իր արժանի տեղն է զբաղեցնում որպես ստեղծագործ աշխարհի հրաշքներից մեկը:
Ահեղ դատաստան

Երբ արդեն ծեր էր, նրան նորից կանչեցին Հռոմ՝ ստեղծելու մեկ այլ որմնանկար Սիքստինյան Կապելլայի համար՝ Ահեղ Դատաստանի պատկերը: Արդյունքը եղավ երբևէ ստեղծված ամենամեծ որմնանկարը և մեծ իրարանցման պատճառ հանդիսացավ, հատկապես մերկությունն արբշիռ կերպով ներկայացնելու համար (իր որմնանկարների պատկերներից շատերին իր մահվանից մի քանի տարի անց «հագցրել են» «ներքնազգեստներ»):
Ահեղ Դատաստանը: Այս կերպարներից շատերին «հագցրել են» Միքելանջելոյի մահվանից հետո

Այստեղ՝ Բարդուղիմեոսի ձեռքում, գտնվող մաշկի վրա կարող ենք տեսնել Միքելանջելոյի դեմքը

Տարիների գլորվելու հետ Միքելանջելոն դառնում էր ավելի առույգ և ավելի ուժեղ, քան իր տարիքի շատ տղամարդիկ: Այնուամենայնիվ, իր երկարակեցությունը և՛ օրհնանք էր, և՛ անեծք: Չնայած դա նրան թույլ տվեց ստեղծել արվեստի նույնիսկ ավելի շլացուցիչ գործեր, նա շատ ավելի երկար ապրեց, քան իր բոլոր ընկերները և շուտով դարձավ շատ միայնակ մարդ: Հաջորդիվ նրան անհարմարություն սկսեցին պատճառել իրեն չենթարկվող ձեռքը և հետզհետե թուլացող տեսողությունը, չնայած ժամանակակիցները պնդում են, որ նա կարող էր երիտասարդ պատանու հետ համեմատած կրկնակի արագությամբ աշխատել (քարը մշակել), նույնիսկ երբ արդեն ութսուն տարեկան էր: 1564թ. փետրվարին նա մահացավ «դանդաղ տենդից»: Չնայած նրա մարմինը հողին էր հանձնվել Հռոմում, նրա հեռատես եղբորորդին գողացավ այն օրեր անց և բերեց Ֆլորենցիա, այն տեղը, որը միշտ հարազատ էր Միքելանջելոյին:
Միքելանջելոյի դամբարանը Ֆլորենցիայում

Երբ այցելուն առաջին անգամ է գլուխը վեր բարձրացնում Սիքստինյան Կապելլայում, միայն փայլուն աշխատանքը չէ, մարդկային ձևերի ճշտակերպությունը կամ նույնիսկ լայնատարած գեղեցկությունը չէ, որ աչքի է զարնում միանգամից. այն փաստն է զարնում, որ դա մի մարդու աշխատանք է, որ աշխատել է պառկած իր մեջքի վրա՝ հինգ տարի: Սա ավելին է, քան ստեղծագործական հանճար. նա հասել է ակնհայտորեն անհնարին: Միքելանջելոն զանց արեց մարդկային ունակությունները և ինքն իրեն ստիպեց հասնելու մի այնքան մեծ բանի, որ շատերը կարծեցին՝ Աստծո ձեռքն էր իրական արարիչը: