пятница, 21 декабря 2012 г.

Եղիշե Թադևոսյան

                                                                            Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է....

                                                                                                                             Եղիշե Թադևոսյան

Եղիշե Մարտիրոսի Թադևոսյանը ծնվել է 1870թ. սեպտեմբերի 12-ին Վաղարշապատում: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Սովորել Է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879—1881), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881—85) և Եղիշե Մարտիրոսի Թադևոսյանը ծնվել է 1870թ. սեպտեմբերի 12-ին Վաղարշապատում: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Սովորել Է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879—1881), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881—85) և Եղիշե Մարտիրոսի Թադևոսյանը ծնվել է 1870թ. սեպտեմբերի 12-ին Վաղարշապատում: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Սովորել Է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879—1881), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881—85) և Գեղանկարչության,քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1885—94, աշակերտել Է Ն. Վ. Ներեին, Վ. Ե. Մակովսկուն, Վ. Դ. Պոլենովին): 1894—95-ին դասավանդել Է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել Մոսկվա, 1896-ին մասնակցել «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին: Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում 1898-ին «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղադավաններին» կտավների համար արժանացել է երկու մրցանակի: 1898-ին Վ. Դ. Պոլենովի հետ ուղևորվել է Պաղեստին, իսկ այնուհետև, գրեթե ամեն տարի ճանապարհորդել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում (մինչև 1914-ը), Ռուսաստանում, Հայաստանում, ստեղծել ավարտուն աշխատանքներ, էտյուդներ: 1901-ից բնակվել է Թիֆլիսում, մասնակցել 1907-ին կազմակերպված «Իկար» գրական-գեղարվեստական խմբակցության, իսկ Ռուսաստանում՝ «Միր իսկուստվա»-ի և Ռուս նկարիչների միության ցուցահանդեսներին: 1916-ին աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: 1921-ին Երևանում կազմակերպել է Հայ արվեստագետների միության ցուցահանդեսը, ակտիվորեն գործակցել Թիֆլիսի «Հայարտան»-ը: Եղել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից(1923):


Թադևոսյանը աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր ոլորտներում. զբաղվել է գրաֆիկայով, կիրառական արվեստով, ստեղծել խճանկարներ, մանրաքանդակներ, կատարել բեմանկարչական աշխատանքներ (Սոֆոկլեսի «Անտիգոնե», 1907, Վ. Ի. Ռեբիկովի «Տոնածառ», 1908, Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա», 1927): Նկարչի առաջին իսկ գործերը վկայում են նրա խորը գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարողական մեծ կուլտուրան և դասական ավանդույթների հանդեպ ունեցած հավատարմությունը: 1890-ական թթ. նկարչի երփնագրում երևան է եկել մի կողմից մերձիմպրեսիոնիստական ազատ վրձնահարվածը, նկարի ավարտվածության ակադեմիական նորմերի անտեսումը՝ հօգուտ ընկալման թարմության ու անմիջականության, մյուս կողմից՝ հակումը դեպի դեկորատիվ ձևերն ու արտահայտչականությունը: Առաջինն աստիճանաբար զարգանալով 1900-ական թթ. սկզբին Թադևոսյանին բնականորեն հանգեցրել է իմպրեսիոնիզմին հատուկ գունային և լուսա-օդային խնդիրների յուրացմանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ պուանտիլիզմի («Գետաբերան. Պուլդյու», 1902, «Հանճարը և ամբոխը», 1909): 

Երկրորդը զարգացում չի ապրել մնացել է որպես արտահայտչական գործոն («Նկարչի կնոջ դիմանկարը», 1903, «Իմ անուրջներից մեկը», 1905) և միայն դեկորատիվ բնույթի գործերում է քիչ թե շատ ամբողջականորեն դրսևորվել («Ջան գյուլում», 1907):
Երբեմն մերձիմպրեսիոնիստական և դեկորատիվ հակումները համադրված ձևով են հանդես եկել («Գրիգոր Լուսավորչի տեսիլքը», 1901): Չնայած դրան Թադևոսյանի արվեստը հետապնդել է աշխարհի և երևույթների ռեալիստական ճանաչողություն: Ժանրային ընդգրկումով Թադևոսյանի ստեղծագործությունը բազմակողմանի է ու հարուստ: Թեթև ու անբռնազբոս վրձնահարվածներով պատկերված օդառատ և լուսառատ բնանկարները խորապես բովանդակալից են. պահպանված է միջավայրի, առարկաների նյութականությունը: Երբեմն նկարչի բնանկարները ներառնում են Փոքր կամ մեծ սյուժեներ («Կոմիտասը էջմիածնի լճի ափին», 1893, «Մեր Փողոցը Վաղարշապատում», 1931):

 Հայկական գեղանկարչության գոհարներ են Թադևոսյանի    բազմաթիվ   էտյուդները, որոնցից շատերը կարելի է համարել մանրագիր պատկերներ: Նա նաև Փայլուն դիմանկարիչ էր:
Վաղ շրջանի գործերում («Ռ. Սուրենյանց», 1891) դրսևորված վարպետությունը նոր բարձրության է հասել «Ա. Շիրվանզադե» (1929), «Հ. Թումանյան»(1933) և «Կոմիտասը» (1935) կտավներում: Թադևոսյանի արվեստում կենտրոնական տեղ են գրավում թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերները: Նկարչի հետաքրքրությունների կենտրոնում հայ գյուղն է, գեղջկական կերպարները, կենցաղը («Հովիվն ու ոչխարները», 1895, «Երկրպագություն խաչին», 1901, «Խնձոր ունեմ խածած է», 1930): Մի շարք գործերում վերարտադրել է հայկական կոտորածների ու պանդխտության հետ կապված դրվագներ («Դեպի պանդխտություն», 1895, «Կեսօրյա ճաշ», 1896): Թադևոսյանը պարբերաբար անդրադարձել է իր ժողովրդի անցյալին ու ավանդույթներին՝ ստեղծելով պատմա-նկարչական գործերի մի ստվար շարք («Հոգեհաց. Արտաշեսի մահը», 1910, «Տորք Անգեղ», 1910, «Արշակ և Փառանձեմ», 1921, «XI դարի հայ աղջիկ», 1921):
Հայրենասիրական զգացումներով են տոգորված Զվարթնոցը, Հռիփսիմեն, Հաղպատը, Գեղարդը, Սևանը, Երուսաղեմի հայկական վանքը և հին հայկական այլ հուշարձաններ պատկերող բազմաթիվ բնանկարներ: Պատմա-նկարչական ժանրում նա դիմել է հայ հին որմնանկարչության ու կիրառական արվեստի ավանդույթներին և ստեղծել բնույթով խորապես ազգային «Ջան գյուլում»-ի (1907) և «Ասլան աղա»-ի (1912) նման բարձրարվեստ ստեղծագործություններ: Նույն ժանրին են առնչվում կրոնական սյուժեներով կատարված գործերը («Սիսարի մահը», 1893): Առաջադեմ անհատին մերժող բուրժուական հասարակության քաղքենիական սահմանափակության դեմ բողոքի արտահայտություն է հոյակապ ու ցասկոտ «Հանճարը և ամբոխը» (1909), որին հետագայում ձայնակցել է «Քրիստոսը և Փարիսեցիները» (1919) գործը:

Թադևոսյանի բնանկարները երբեմն ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ» (1893 թ.), «Մեր փողոցը Վաղարշապատում» (1921 թ.) և այլն: 
Մեծ վարպետությամբ է պատկերել «Ալեքսանդր Շիրվանզադե» (1929 թ.), «Հովհաննես Թումանյան» (1933 թ.), «Կոմիտաս» (1935 թ.) և այլ դիմանկարներ: Նրա արվեստում կարևոր տեղ ունեն հայ գյուղը, կենցաղը, գեղջկական կերպարները՝ «Հովիվն ու ոչխարները» (1895 թ.), «Խնձոր ունեմ խածած է» (1930 թ.) և այլն: Թադևոսյանը մի շարք գործերում անդրադարձել է հայերի կոտորածների ու պանդխտության թեմաներին («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Կեսօրյա ճաշ», 1896 թ., և այլն), հայ ժողովրդի անցյալին և ավանդույթներին. ստեղծել է նկարաշար՝ «Հոգեհաց. Արտաշեսի մահը» (1910 թ.), «Տորք Անգեղ» (1910 թ.), «Արշակ և Փառանձեմ» (1921 թ.), «XI դարի աղջիկը» (1921 թ.),  նաև հին հայկական հուշարձանները պատկերող բազմաթիվ բնանկարներ: Մարդասիրական ու բարոյախոսական գաղափարներով են տոգորված նրա «Սիսարայի մահը» (1893 թ.), «Տիրամայր» (1917 թ.) կրոնական սյուժեներով գործերը: Նկարչի «Հանճարը և ամբոխը» (1909 թ.), «Քրիստոսը և փարիսեցիները» (1919 թ.) հանրահայտ պատկերները արտահայտում են բողոք  քաղքենի հասարակության դեմ:
Թադևոսյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական և այլ թանգարաններում:
Թադևոսյանի մահվան կապակցությամբ նշանավոր նկարիչ և արվեստաբան Ի. է. Գրաբարը գրել է. «Հայաստանը և նրա հետ մեկտեղ ողջ Սովետական Միությունը ի դեմս Թադևոսյանի կորցրեց եվրոպական մասշտաբի մի վարպետի»:

Սեդա Դոյդոյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս