пятница, 9 ноября 2012 г.

Գրաֆֆիթի

Գրաֆֆիթի բառը լատիներեն նշանակում է <<քերծել>>: Առաջին ամենահայտնի գրաֆֆիթիները  ժայռապատկերներն են` հայտնի արվեստի պատմությունից: Դրանք հիմնականում պատկերել են կենդանիների և մարդկանց:Ժամանակակից գրաֆֆիթին մի փոքր այլ կողմնորոշում ունի, այն կարելի է դիտարկել իբրև միջոց, որով մարդը կարող է արտահայտել իր դժգոհությունը,ուրախությունը կամ մտահոգությունը:Այսօրվա գրաֆֆիթին բազմազան է:Այն ավելի տպավորիչ և գեղեցիկ է դառնում, երբ համեմվում է գույներով,կիրառվում են հատուկ այս նկարչության համար նախատեսված սփրեյ ներկեր,որոնք մեր օրերում դարձել են գրաֆֆիթիի անբաժանելի մասը:Գրաֆֆիթի առանց գույների այսօր գրեթե չենք տեսնի:Սա երբեմն դիտարկվում է իբրև վանդալիզմի դրսևորում կառույցների ամբողջականության տեսանկյունից. այն բռնություն է կառույցի վրա` սպառնալով արժեզրկել և փչացնել նրա գեղագիտական տեսքը:Մեկ այլ տեսնակյունից,  եթե գրաֆֆիթին դիտենք որպես արվեստի տեսակ, այն իրոք արվեստ է:Մեր օրերում  տաղանդավոր նկարիչներ կան` ունակ ստեղծելու արվեստի հիանալի գործեր: Գրաֆֆիթիով զբաղվողներին ասում են writer-ներ` գրողներ,որովհետև գրաֆֆիթին  խոսք է` ուղղված հասարակությանը և կազմված մի քանի բառից:Ժամանակակից գրաֆֆիթին ծնվել է 1960թ-ին Ամերիկայում:

Սկզբից գրաֆֆիթի արել են միայն հանցավոր խմբավորումների անդամները, որոնք գրում  էին բանդայի անունը,նկարում տիրույթը, թե որտեղ են իրենք իշխում, և, իհարկե,այդ ամենը` իրենց բանդան խորհրդանշող գույնով:Ամեն խմբավորում իր գույնը ուներ:
 Մեր օրերում չի դադարել հետաքրքրությունը նկարչության այս ունիկալ  տեսակի հանդեպ: Այն բավականին բարդ արվեստ է`բողոքական, որով կարելի է արտահայտել սեփական կարծիքը:Այսօր այն հայտնի է ոչ միայն իր ունիկալ լինելու պատճառով, այլ նաև իր մեջ պարունակող իմաստի: Այն իր զարգացման ճանապարհին շատ է փոփոխվել:Արդյունքում ծնվել են գրաֆֆիթիի մի քանի ոճեր. դրանք են` Սթրիթ սթայլ,Քրերթր,Էֆեքս,և Բաբլ սթայլ:
Բաբլ սթայլը համարվում է ամենահեշտը,այս ոճով հիմնականում զբաղվում են սկսնակները,այն յուրահատուկ է տառերի <<ուռուցիկությամբ>>:
Սթրիթ սթայլը փողոցային ոճն է :Սա ամենատարածված ու բարդ ոճն է ,խորհուրդ չի տրվում կիրառել  սկսնակներին:Սրա մեջ շեշտը դրված է բառերի վրա,նկարիչը բառերով արտահայտում է իր մտահոգությունը և բողոքը որևէ հարցի շուրջ:Սթրիթ ոճով նկարված բառերը գերեթե ոչ ոք չի կարողանում կարդալ, որովհետև դրանք հաճախ   շատ խճողված   են:Սրա  բարդությունը կայանում է նրանում, որ նայողը պետք է կարողանա կարդալ գրվածը:Այս ոճի <<արժանիքն>> այն է, որ լինի պատկերավոր  և ծավալային:
Քրեքթր,այսինքն` անհատականություն,կերպար: Այս ոճում ներկայացողները նկարում են կենդանիներ,դիմակներ,մի խոսքով` կերպարներ: Նկարների <<զոհ>> են դառնում նաև նշանավոր մարդիկ:
Էֆեքս-Սա էլ հայտնի է նաև  որպես Մյուրալիզմ:Սա հիմնականում արվում է Եվրոպայում,որովհետև մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դա սկիզբ է առել Ֆրանսիայում: Սա ոճերի մեջ ամենաբարդն է և պահանջում է տարիների փորձ:Այս ոճի նկարիչները արդեն չեն սահմանափակվում  պատերով, այն արդեն արվում է ակումբներում,գրասենյակներում,հասարակական վայրերում մարդկանց գեղագիտական հաճույք պատճառելու համար:Բավական է նշել, որ նկարիչները բավական լավ են վարձատրվում,սրանք արվում են նույնիսկ կտավների վրա,վաճառվում իբրև բնանկար կամ աբստրակտ նկար:
Ինչևէ, պետք է նշել, որ Հայաստանում`մասնավորապես Երևանում այն նույնպես ունի իր հետևորդները. հայ երիտասարդների մոտ էլ բավական լավ է ստացվում գրաֆֆիթի անելը:Այն բավական նորաձև և ակտուալ երևույթ է, որով կուզենային զբաղվել շատերը: 
Բելլա Ասլանյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
աղբյուրը`  http://hinunor.wordpress.com/