суббота, 10 ноября 2012 г.

Չինական արվեստ:Գեղանկարչություն: Լի Չեն

Չինաստանի հնագույն քաղաքակրթույունը մեկն է այն հազվադեպ մշակույթներից,որը ունի իր սեփական,անկախ ծագման աղբյուրները:Այն անընդհատ զարգացող էթնիկ մշակույթ է:Ծնունդ առնելով հազարավոր տարիներ առաջ`չինական մշակույթը ծաղկում է և այսօր:Չինական գեղանկարչությունը տարբերվում է արևմտյան գեղանկարչությունից ոչ այնքան տեխնիկական միջոցների առումով,որքան արմատական գերազանց գեղանկարչական լեզվով,այն շատ ավելի պայմանական և դեկորատիվ է:Մեզ համար շատ դժվար է հասկանալ և ճանաչել չինական նկարչության հուզական ազդեցությունը,քանի որ չինացիները ունեն այլ ուղիներ այդ զգացմունքները ցույց տալու համար, այլ վերաբերմունք հենց այդ հույզերի նկատմամբ:Չինաստանում նկարչությունը երբեք մաթեմատիկական կանոնների հիման վրա չի եղել,ինչպես օրինակ,հունական կանոնը:Մեծ ուշադրություն չի դարձնում<<ես>>-ին և <<անձնական>>-ին:
Այն ժամանակ,երբ եվրոպացիները լույս ու ստվերի միջոցով էին ծավալ ստեղծում,չինացիները ձգտուm էին գծային արտահայտչականության:

Չինական գեղանկարչության պատկերներում հաճախ մարմնավորված են խորը փիլիսոփայական գաղափարներ:Գեղանկարչության զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել կրոնական դավանանքները ինչպիսիք են կոնֆուցիականությունը,դաոսիզմը և բուդդիզմը: Խորհրդանիշների լեզուն փակ է և հասկանալի միայն չինական արվեստի ճշմարիտ գիտակին:Նա ով չի հասկանում այլաբանության իմաստը,չի կարող հասկանալ չինական նկարչությունը:Եվ այստեղից մենք հասկանում ենք,որ պետք է նախ փորձել հասկանալ չինական սիմվոլները և հետո փորձել ճանաչել նրա արվեստը:Իսկ դրան, իմ կարծիքով,կարելի է հասնել երկար ուսումնասիրությունների արդյունքում:
Ինչևէ այնուամենայնիվ պետք է թեև քիչ,բայց փորձել հասկանալ ու ուսումնասիրել չինական արվեստն, կտրել շղթան և մուտք գործել այդ խոհափիլիսոփայական աշխարը ու ինչու չէ ընդօրինակել այն:Կարծում եմ մենք ունենք այդ պահանջը,համենայն դեպս վատ չէր լինի ունենալ նման համբերություն և ներքին հարմոնիա,ինչպիսին ունեն չինացիները:

      ԼԻ ՉԵՆ: Լի Չեն պնդում էր սեփական պատկանելությունը իշխող Տան դինաստիային:Նա առաջին մեծ լանդշաֆտային նկարիչներից մեկն էր:Նրա գեղանկարներից մեկի`<<Ծառերը ձմռանը>>,սյուժեն զարմանալիորեն բնորոշում է սունյան հին ոճը,այն ավելի քիչ ֆանտաստիկ:հեռվում գտնվող բլուրները կազմում են հետին պլանը,իսկ առջևի պլանում մի քանի սոճու ծառեր են,վերևում բարձրացող դաշտն է:Չինական գեղանկարչության մեջ սոճին ունի խորհրդանշական իմաստ,ինչը և այն դարձրել է նկարիչների սիրելի առարկան:ՈՒղիղ,կոր ճյուղերով,միայնակ կիրճի եզրին կանգնած սոճին խորհրդանշում է պաշտոնյա-գիտնականին,ով ուշադրություն չի դարձնում բախտի քմահաճույքին և մնում է հաստատուն ու անսասան: 

 Նաիրա Աբրահամյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 4-րդ կուրս