четверг, 15 ноября 2012 г.

Գու Կայչժի

Գու    Կայչժին    ավանդաբար   համարվում   է    չինական   բնանկարի    հիմնադիրը:   Այսօր   հայտնի   են   նկարիչների   անուններ,    ովքեր   նրանից   առաջ   են   ստեղծագործել,   բայց    Գու   Կայչժին    չինական   արվեստի   պատմության   մեջ    մտավ    որպես    չինական    բնանկարի   խոշոր    բարեփոխիչ՝    կանգնած   վերջինիս   ակունքներին    մոտ:
    Գու    Կայչժին    ապրել   է   Ցզին   դինաստիայի    թագավորության    ժամանակ  /265-420/:   Ցզին   պետության   անվան    հետ   է   կապվում    մեր   պատկերացումները    չինական    առաջին    կալիգրաֆների,    նկարիչների   եւ   գեղանկարի   տեսաբանների   մասին:    Գու   Կայչժին    այն   աստիճանի   հայտնի    անձ   էր,   որ    նրա    կենսագրությունը    ներկայացված   է   «Ցզինշի»-ում    /Ցզին   պետության    պատմությունը/,   որը   կազմվել   է   9-րդ   դարում:   Նրա   մասին   անեկտոդները    եւ   լեգենդները    մտել    են  «Պատմությունների    նոր    շարադրանք    քայլողների  աշխարհում»    պատմությունների   հայտնի   ժողովածուի   մեջ՝   կազմված    5-րդ   դ.   Լյու    Իցինի    կողմից:   Այս   պատմական   աղբյուրներից    գծագրվում   է    նկարչի    ոչ   այնքան    ամբողջական   եւ   անեկտոդային    դիմանկարը:    Հնագույն   կենսագիրը   ընդգծում   է,   որ   Գու   Կայչժին   եղել   է   շատ   էքսցենտրիկ,   տարօրինակ,   կախարդանքի    եւ    հրաշքների   հավատացող   մարդ:
  Գու   Կայչժին    ծնվել   է   344թ.   /թեեւ   նշում   են   նաեւ   այլ   թվականներ,    բայց  սա    առավել   տարածվածն  է/      Ուս   գավառում՝    ժամանակակից   Ցզյանսի   պրովինցիայում   /գտնվում   է    Չինաստանի    հարավում/:   Նկարչի   նախնիները    զբաղեցրել   են    պետական    համակարգում    բարձր   պաշտոններ:    «Ցզին    դինաստիայի    պատմությունը» աշխատությունը   հայտնում   է,  որ   նրա՝   արվեստի   հանդեպ   սերն   ու   հետաքրքրությունը    դրսեւորվել   է    վաղ   մանկությունից:      Երիտասարդ   ժամանակ   անցել   է    պետական    ծառայության:   Հեծելազորի    ղեկավար   Խուան    Վենը   նրան   ընդունել    է   որպես   իր  քարտուղար:   Խուան   Վենը   հեղինակավոր    գեներալ   էր,   որը   մահացավ    373թ.    եւ    Գու   Կայչժին   նրա   հիշատակին   նվիրված    բանաստեղծություն    գրեց:   Խուան   Վենի   մահից   հետո    Գու   Կայչժիի    կյանքի    հաջորդ   20   տարիների   մասին    չնչին   տեղեկություն   կա:   Հիմնականում   նրա   այդ   տարիների   կյանքը   մնում  է   անհայտ:   Հավանաբար    այդ   տարիներին   նա    գրել  է,  ստեղծագործել,   ճանապարհորդել:   50   տարեկանում  նա   ընկնում   է   Ին   Չժունկանի   ղեկավարության   տակ    /նրա    քարտուղարն  է   դառնում/,   որը    մեծատոհմիկ    իշխան   էր   ու    շուտով   դառնում  է   նրա   լավագույն   ընկերը:    Գու    Կայչժիի   մոտ   ընկերն   էր   նաեւ    Սե   Անը,  որը   խոշոր   չինովնիկ  էր:   Նա   հայտնի   է   որպես   բարեգործ    6  դինաստիաների   դարաշրջանում:   Վերջինս    հիացած    էր   նկարչի   նկարներով՝    համարելով,  որ    նա  գերազանցել   է   իրեն   նախորդող    բոլոր    նկարիչներին:
   Գու   Կայչժին   մահացել   է   406թ.,  նրա  մահվան    հանգամանքներն   ու   տեղը   հայտնի   չեն:


   ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ   ՀԱՅԱՑՔ`
  Չինական   պատմությունը    աշխարհ  է   բերել   բազմաթիվ    կիսաառասպելական    կերպարներ՝    դինաստիաների   հիմնադիրներ,    նկարիչներ   ու   երաժիշտներ,   հերոսներ  ու   հերոսուհիներ,   որոնք   կիսով    չափ   պատկանում   են    պատմությանը,   մյուս   կեսով՝   առասպելին:    Նրանց   մասին   շատ    վկայություններ    սկիզբ   են   առնում    ավելի   ուշ    ժամանակներից,    ուստի   եւ   փաստերը   հորինվածքից    տարբերելը    դառնում  է   չափազանց    բարդ: 

 Գու   Կայչժին,   ում   անունը    դարձել   է    չինական    գեղանկարչության    սնզբնավորման     հոմանիշը,    եւս   պատկանում   է    այդ   կատեգորիային:   Նրա   կյանքի    վաղ   շրջանի    նկարագրությունը՝    ստեղծված   Լու   Իցինի    կողմից    «Պատմությունների    նոր   շարադրանք    քայլողների     աշխարհում»   գրքում,    գրվել   է   430թ.՝    նկարչի   մահից   մոտ   քառորդ   դար    հետո,    երբ   նրա   կյանքն   արդեն   լի   էր   լեգենդներով:   Այդ  լեգենդները    միավորված  են    նրա   կենսագրության   մեջ,  որն   էլ   գրվել  է   նկարչի   մահից   400   տարի   հետո:    Նրա   փառքն    աճեց   ժամանակի   ընթացքում:   Գու   Կայչժիի    անունը   հռչակվեց    այսօր   նրան   վերագրվող    3   նկարների   շնորհիվ՝   «Իմաստուն   եւ  պատկառելի    կանայք»,   «Պալատական   ավագ   տիկնոջ   խրատը»   եւ   «Լո   լճի    հավերժահարսը»:   Այս   նկար-գալարները    անանուն   են,   եւ    հետաքրքիր   է,   որ   Գու  Կայչժիի   աշխատանքների    ցանկում    այս    3  ստեղծագործությունների    անվանումները    բացակայում   են:   Այդուամենայնիվ    ժամանակակից    հետազոտողների    մեծամասնությունը   այս   երեքը   համարում   են   Գու   Կայչժիի   ստեղծագործությունները:



   «ԼՈ    ԼՃԻ   ՓԵՐԻՆ»

   Այս    գալարը,   մոտավորապես   5   մետր   երկարությամբ   եւ    30   սմ    լայնությամբ,   ստեղծվել   է   պոեմի    թեմայով,   որը   գրվել   է   հայտնի    վեյան   պոետ    Ցաո  Չժիի   կողմից  /192-232/:   Պոեմը   նվիրված   է   պոետի   անսպասելի    հանդիպմանը    չքնաղ   հավերժահարսի   հետ,   պոետի    մոտ   առաջացրած    խորը   տպավորությանը   ու   երազանքների   երեւակայական    կնոջ   հետ   թախծալի    բաժանմանը:    Այսօր    գալարը    գոյություն    ունի    մի  քանի   կրկնօրինակներով:   3   ամենահայտնիները     պահվում   են   Գուգնի    պեկինյան    թանգարանում,     Վաշինգտոնի   Ֆռիռ    պատկերասրահում    եւ    Շինյանի    ծայրամասային   Լյաոնին    թանգարանում:   Այդ   3   գալարները    իրենցից   ներկայացնում   են   Սուն   դարաշրջանի  /960-1279/   պատճենը՝   ստեղծված   անհայտ   նկարիչների  կողմից:   Ընդ   որում   Լյաոնինա   թանգարանի    նմուշը   համարվում  է   մասնագիտորեն   ամենաճշգրտը   այն    պատճառով,   որ   պոեմի    տեքստը   համընկնում    է   նկարի   սյուժեների    հետ.   դա   համարվում     է   օրիգինալը:   Մյուս    տարբերակներում   կա՛մ    տեքստն   է   բացակայում,   կա՛մ    նրա    հատվածները    զետեղված  են    առանձին  շրջանակներում,   որի   հետեւանքով    մեծանում   է   տարածությունը    լանդշաֆտի    եւ   մարդու    մասնակցությամբ    տեսարանների    համար:
      «Լո    լճի   փերին»    գալարը    վկայում   է    2   կարեւոր   նվաճումների    մասին    չինական    գեղանկարչությունում:  Առաջինը,  դա    պատկերային    պատմության    ժամանակների   երկարաձգված   գյուտն   է,   որում    միեւնույն    կերպարը    հանդիպում   է    մի   քանի   անգամ:    Երկրորդը,  դա    գեղանկարչական    արվեստի    զարգացումն   էր՝   սարերը,  ծառերը,   գետերի    հոսանքը    օգտագործվում    է    ոչ   միայն   որպես   մեկուսացված   էություն,  այլ   նաեւ    որպես    ֆիզիկապես    միմյանց   հետ   կապված    տարածության    բաղադրիչ:   Բացի    այդ,    գեղանկարչության    տարրերը    խաղում   են    կրկնակի   դեր՝   եւ՛    պատկերի   բաղադրիչ,  եւ՛   պոետական    փոխաբերություն:   Պոետը   նկարագրում  է   հավերժահարսին     այսպիսի    խոսքերով.
    Թեթեւ,  ինչպես   վախեցած   կարապ,   ճախրում   է,
    Իսկ   ճկունությամբ՝   թռչող   հրեղ,
    Աշնանային   քրիզանթեմների   մեջ   է   հանդարտությունը,
     Գարնանային    սոճին   այդպես   փարթամ   չէ,
     Երեւում   է   ոչ   պարզորոշ,  ինչպես    երազ:
 Բառային   կերպարները՝   կարապը,   հրեշը,   քրիզանթեմը,  սոճին  ու   մյուսները    փոխակերպվել    են    պատկերային   կերպարների,   որոնք    ձուլված   են   բնանկարին   եւ   ընկալվում   են  որպես    փոխաբերություններ:    Չինական    գեղանկարչությունում    ամեն   մի   սիմվոլ   ունի    որոշակի    խորհուրդ:    Հրեշը    Հեռավոր    Արեւելքի    ժողովրդական    սիմվոլներից    է,   որը   երբեմն    նույնացվում   է   կայսրերի   հետ,  երբեմն   էլ    նույնացվում   է  անձրեւի   հետ,    ինչի   հտտեւանքով    էլ   խորհրդանշում   է    բերրիություն,   հարստություն,   փարթամություն:    Սակայն   առավել   հաճախ    հրեշը    ունի    յան-ի    խորհուրդը,  որն   ունի   տղամարդկային   էներգիայի    նշանակությունը:    Քրիզանթեմը    կատարելության    խորհրդանիշ   է,   ասոցացվում   է   աշնան    հետ:    Սոճին,   որը   չինացի   գեղանկարիչների    կողմից    սիրված    ծառ   է,   խորհրդանշում   է   երկարակեցություն,    կանգունություն,    անդրդվելիություն:
    Հավերժահարսի    ֆիզիկական   ներկայության    մեկ   այլ,   նախկինում   երբեք   չհանդիպող    գալարի   առանձնահատկությունը    համարվում   է    այն,   որ   նրա   սյուժեն   ոչ  թե   առհասարակ  կինն  է,   այլ   նրա   գեղեցկությունը,   որպես    պոետական  ներշնչման    առարկա,    ռոմանտիկական    ցանկություն    եւ   նկարչական    արտացոլում: 
        Իր   պոետական    եւ   նկարչական   պատկերացմամբ    «Լո   լճի   փերին»   գալարը   գեղարվեստական   արժանիքների   տեսակետից    առավել   բարձր   գնահատելի  է,   քան   Գու   Կայչժիի   մյուս    հայտնի    նկար-գալարները: 

Վարդուհի Կարապետյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 4-րդ կուրս