понедельник, 26 ноября 2012 г.

Պաուլո Կոելիո.Նամակ

Բարև…Երբեմն ավելի լավ է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա:Քայլելով անդեմ միայնության մեջ `ամայի փողոցներում,ուր աչքերդ են նայում:Նախանձել ազատ քամուն,միայնակ աստղերին,իմաստուն արևին և անխոս լուսնին:Երբեմն մենք վախենում ենք կործնել կամ ծախսել այն,ինչ ունենք:Չնայած ինչ էլ որ մենք  անում ենք և այն ինչ մեզ հետ կատարվում է գրվում է մի ձեռքով:Եվ եթե մենք սովորենք ապրել միայն ներկայով ,ապա չէինք թաքնվի մեր մեջ:Երևի հենց դրա համար էլ գոյություն ունի դատարկությունը,որպեսզի մարդը կարողանա սովորել գիտակցել ու ժպտալ երջանկությանը:
Մեր միայնությունը նրա մեջ չէ,որ ինչ որ բան կորել է մեր սրտի դատարկության մեջ ,այլ նրա մեջ`թե ինչ է դուրս գալիս նրանից:Ես կարծում եմ,որ դուք միայնակ եք հսկա աշխարհում,երբ նայում եմ ձեր աչքերին:
Եվ թող որ օրերը չտարբերվեն մեկը մյուսից այնպես ,ինչպես ժամանակը`մայրամուտից մինչև լուսաբաց:
Եվ յուրաքանչյուր օրվա հետ դատարկությունը դառնում է լռակյաց և նրա ագահությանը չի հետաքրքրում ոչ անցյալը և ոչ էլ ապագան,նա գոհանում է նրանով,որ հետևում է մարդկանց:
Սակայն, մի օր կհասկանաք,որ ձեր կյանքի ամենամութ ժամը ամենահրաշալի լուսաբացից առաջ է:Եվ թող մարդիկ գան ձեր կյանք ինչ-որ նոր բան փնտրելով,բայց հեռանան`մնալով այնպիսին ,ինչպիսին որ կային:Նրանք կհասկանան,որ հին անցյալը ավելի լավ է,քան ներկան:Ամբողջ կյանքը հենց նրանով է ավելի հետաքրքիր,երբ ձեզ շրջապատող մարդիկ միանման են: Եվ ինքն իրեն է ստացվում,որ նրանք ներխուժում են ձեր կյանք  և,իրենք էլ չնկատելով,փորձում են փոխել այն:
Կանցնի ժամանակ և դուք նորից կկարդաք այս նամակը:Եվ միայն այդ ժամանակ կարող եք հասկանալ,որ ինչքան քիչ արտասովոր է մարդը,այնքան պարզունակ է նա լուսավորում,որ հենց դրանով էլ որքան նա աննկատ է ուրշների համար,այնքան հեշտ է նրան մոռանալ և կորցնել:Եվ նրա բառերի իմաստը և կյանքի իմաստը հասկանալ ուժի ազդեցության տակ տրված է ոչ բոլորին:Հնարավոր է,որ մենք ձեր հետ էլ չենք տեսնվի և ամեն ինչ կմնա հասարակ երազանք`միայնակ տղամարդու,բայց ես խնդրում եմ ձեզ`երբեք մի մոռացեք,որ ձեր հարստությունը ծնում է սրտի դատարկություն:Այն պետք է գտնել,քանզի միայն այնտեղ,այնտեղ է այն ամենը,ինչ –որ կհասկանաք և կզգաք դեպի նրան տանող ճանապարհին,հենց այդտեղ ամեն ինչ ձեռք կբերի իր իմաստը:Հենց այնտեղ,որտեղ դատարկությունը թաքցնում է ձեր սիրտը,իսկ հոգին,հոգին հավատարիմ է կյանքի օրենքներին,հենց այնտեղ թաքնված է քո գանձը: Ձեր սերը…